Ըստ հաղորդագրության՝ Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։
ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահ կազմի հետ, օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։
Նշենք, որ եթե օդային սահմանով ՀՀ մուտք գործող անձն իր հետ չունի կորոնավիրուսի թեստավորման առնվազն 72-ժամյա վավերականությամբ բացասական պատասխան, նա պետք է պարտադիր թեստավորվի օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանի ստացումը։