ԱԺ նիստում քննարկեց ՀՀ կառավարության և Կանաչ կլիմա հիմնադրամի միջև համաձայնագրի վավերացման մասին հարցը։
Հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Տիգրան Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ հիմնադրամի հետ համագործակցության հիմնական գործառույթն իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«Ներկայումս տվյալ հիմնադրամը Հայաստանում իրականացնում է երկու ծրագիր։ Դրամաշնորհը 30 մլն ԱՄՆ դոլար է»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ ծրագրերի լիարժեք իրականացումը կաշկանդվում է Կառավարության հետ համաձայնագրի բացակայությամբ, ուստի հորդորում է համաձայնագրի վավերացումը հաստատել։
Ի դեպ՝ «Կանաչ տնտեսություն» ծրագրի իրականացման ժամանակ Կանաչ կլիմայի աջակցությունը կազմել է 20,4 մլն ԱՄՆ դոլար՝ անհրաժեշտ 74,4 ԱՄՆ դոլարից։ Մնացած գումարը պետությունը ստացել է վարկի տեսքով։