Երևանում ու ՀՀ մի շարք մարզերում հունվարի 19-20-ը գրանցվել է մեքենաների արգելափակման 16 դեպք։
Ձյան պատճառով արգելափակվել է, ընդհանուր առմամբ, 115 տրանսպորտային միջոց։
Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը։
«ԱԻՆ փրկարարական ծառայության ջանքերով 50 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր»,- ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել։ Ջերմաստիճանն օրեցօր նվազելու է 17-20 աստիճանով։