«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։
Հավելենք նաև, որ ըստ առաջարկության, Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշվում են միայն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ և տոն է նաև հունվարի 6-ը:
Այդ օրերը կլինեն ոչ աշխատանքյաին, մյուսները՝ աշխատանքային: