Այսօր մայրքաղաքում ընդդիմությունը կրկին ավտոերթ է կազմակերպել: Պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Ինչպես նախորդ կիրակի, այս անգամ ևս երթը մեկնարկել է Արշակունյաց պողոտայից: Նախատեսված է երթն ավարտել ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Արշակունյաց պողոտայից մեկնարկած երթի ավարտից հետո մեկ անձ բերման էր ենթարկվել:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: