Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Սեփանյանը, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Տ. Հարություն քահանա Սեփանյանը ավարտել է իր հոգևոր սպասավորությունը Արգենտինայի հայոց թեմում: