Պաշտպանության նախարարության շենքի մոտ այս պահին լարված է: Անհետ կորած զինծառայողների ծնողները շղթաներով փակել են ՊՆ բոլոր մուտքերը, գլխավոր մուտքի մոտ մեքենաներով, մնացած մուտքերը` շղթաներով:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՊՆ-ի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Անհետ կորած զինծառայողների ծնողները թույլ չեն տալիս ՊՆ աշխատակիցներին դուրս գալ շենքից:
Ոստիկաններն արգելում են տարածքում նկարահանում անել: