ՀՀ կառավարությունը մի շարք փոփոխություններ է արել «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշման որոշման մեջ։
Մինչ այս նշված միջոցառման շրջանակներում տրամադրվող սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմող զինծառայողը պետք է ներկայացներ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչը, ըստ կառավարության հիմնավորման, խնդիրներ էր առաջացնում շահառու հանդիսացող այն զինծառայողների համար, որոնք չունեն անձնագիր կամ նույնականացման քարտ:
Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ այսուհետ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներին հնարավորություն կստանան աջակցություն ստանալ՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները:
Կառավարությունը որոշել է նաև միջոցառումից օգտվելու համար սահմանված ժամկետը երկարացնել 1 ամսով՝ ապրիլի 15-ի փոխարեն սահմանելով մայիսի 15-ը, ինչով էլ պայմանավորված նշանակված և մահվան պատճառով չվճարված գումարի համար դիմելու ժամկետը մայիսի 15-ի փոխարեն առաջարկվել է սահմանել հունիսի 15-ը: