«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն, թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանը խոսել է թմրամիջոցների տարածման տարիքային առանձնահատկությունների մասին։
«Մեր կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն՝ թմրամիջոցներից կախվածություն ունեցող դեռահաս և երեխա չկա, բայց մի քիչ ավելի մեծ տարիքում, այսինքն՝ հետդպրոցական շրջանում կամ ուսանողության շրջանում նկատելի է աճ։ 18, 19, 20 տարեկանների մոտ նկատվում է թմրամիջոցների օգտագործման ավելացում ։ Մեր վիճակագրական տվյալները չեն արտահայտում ամբողջական պատկերը, քանի որ շատերը խուսափում են դիմել բժշկական հաստատություններ՝ բուժում ստանալու համար»։