Հունիսի 29-ից հուլիսի 4-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր, հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր, հունիսի 30-ին, հուլիսի 1-04-ը՝ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի և 30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: