Շուտով նախագիծ կներկայացվի Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու նպատակով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարվի։
«Հնարավոր է, որ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվի։ Քննարկվում է 50-70 մլն խորանարդ մետր ջուր վերցնել՝ ոռոգման նպատակով»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ Արմավիրի և Շիրակի մարզերի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնելու՝ ոռոգման ջրի սակավության պատճառով։
Գյուղացիները բողոքում են, որ օրեր շարունակ ոռոգման ջուր չեն տալիս, իսկ այգիներն ու դաշտերը չորանում են։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ից մեկնարկել է Սևանա լճից Արարատյան դաշտի ոռոգման նպատակով ջրառը։
Նշենք, որ 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը Սևանա լճից ջրառի առավելագույն սահմանաչափն է, որը նախատեսված է օրենքով: