Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը մեկնաբանել է ռուս քաղաքական գործիչ և գրող Զախար Պրիլեպինի հայտարարությունները:
Դիվանագիտական առաքելությունը զարմանք է հայտնել Զախար Պրիլեպինի` «Ապրելու տեղ ընտրելու հարցում հայերի նախասիրությունների մասին» իմացության կապակցությամբ:
Դեսպանությունն ընդգծեց, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը պաշտպանում է իր գոյության իրավունքը, և շատ ողբերգական էջեր կան, երբ հայտնվել է թշնամու միջավայրով շրջապատված ՝ ապավինելով միայն իր ուժերին:
«Միակ բանը, որի մասին երազում է մեր ժողովուրդը, ապրելն է իր պատմական հայրենիքում: Հանկարծ չպատահի այնպես, որ հեղինակի առասպելական կանխատեսումը տեսանելի ապագայում իր համար իրականություն դառնա…»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ Պրիլեպինը բլոգում իր գրառման մեջ նշել էր, որ «Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը»: «Նա ի վերջո կապրի Թուրքիայում, բայց չես կարող արգելել նրան ցանկանալ: Դրա համար պետք չէ վատնել ռուս զինվորի ոչ մի կյանք: Ամեն մեկն ինքն է ընտրում»,- գրել է Պրիլեպինը: