Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են կենտրոնական Ռուսթավելի պողոտան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը, ցուցարարները ստորագահավաք են սկսել ընդդեմ Արժանապատվության երթի, որը նախատեսված է երկուշաբթի երեկոյան՝ տեղական ժամանակով 18:00-ին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սկզբում նրանք հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի առջև, իսկ հետո տեղափոխվել Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակ և սկսել ապամոնտաժել այնտեղ տեղադրված ընդդիմության վրանները: Նրանք դա բացատրել են նրանով, որ այսօր իրենք պետք է խոսեն խորհրդարանի շենքի դիմաց:
Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները, արմատականները ագրեսիվորեն են տրամադրված ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Պողոտայում մեքենայի երթևեկությունը կաթվածահար է: