Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից:
«Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: