Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է իր զորակցությունը արցախցի բազմազավակ ընտանիքներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններից մեկի շնորհիվ ս․թ․ ապրիլի 27-ից առ այսօր Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը 69 մլն ՀՀ դրամի դրամական միանվագ աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ապաստանած չորս և ավելի զավակ ունեցող արցախցի 345 ընտանիքի։
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: