Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասավորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա: Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետևաբար նաև տարածաշրջանից հանել և Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Չէ՛, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը ԱՄՆ և ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ) և Ադրբեջանին: Մնացել ենք մենք»,- գրել է Սարգսյանը:
Ըստ միջազգայնագետի՝ ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի՝ Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացնելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու՝ Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը, և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:
Նա նաև նշում է, որ Գրիգորյանի՝ «ԱԽՔ-ից ԱԳ նախարարացու կոնվերտացիան 100 տոկոսով համապատասխանում է տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը: Զարմանալու ոչինչ չկա:
«Թուրքիային թշնամի չհամարող, հակառուսական հայացքների տեր մարդ է, ում համար իր ծննդավայրը Ադրբեջանին հանձնելն առանձնապես ոչինչ չի նշանակում: Իսկ տարածաշրջանային վերափոխումներին դեռ կանդրադառնամ»,- գրել է Սարգսյանը: