Հայաստանում կենցաղային ապրանքների ամենամեծ սուպերմարկետն «աշխատանքի է ընդունել» արհեստական բանականությամբ ռուսական ռոբոտի, որը հաճախորդներին խորհուրդ է տալիս մի քանի լեզուներով, հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով «Պրոմոբոտի» մամուլի ծառայությանը:
«Պրոմոբոտի չորրորդ տարբերակը խանութների գնորդների հետ խորհրդակցում է հայերեն և ռուսերեն: Ռոբոտը կօգնի տեսնել սուպերմարկետը, հյուրերը կկարողանան ռոբոտի հետ ստուգել ապրանքների առկայությունն ու գները, ակցիաների պայմաններն ու հատուկ առաջարկները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս ռոբոտը «աշխատանք է ստացել» որպես խորհրդատու երկրում կենցաղային ապրանքների խոշորագույն սուպերմարկետների ցանցում, որը տարածաշրջանում ամենամեծերից մեկն է: Աշխատանքի համար ռոբոտի արհեստական բանականությունը վերլուծել և անգիր է արել առևտրի 120 հազար առարկաներ՝ խոհանոցի, սանտեխնիկայի, ջեռուցման սարքավորումների, շինանյութերի և այլ ապրանների ապրանքներ:
Ըստ մշակողների՝ դա այժմ արտադրանքի տվյալների ամենամեծ ծավալն է, որն օգտագործվում է ռոբոտային աշխարհում:
«Սուպերմարկետում մարդկանց հոսքը պիկ ժամին մետրոյի է նման: Ռոբոտի շարժումը հնարավորինս անվտանգ և ինքնավար դարձնելու համար մեր ինժեներները ստեղծել են խոչընդոտների եզակի սենսորներ. դրանք ավելի արագ, ճշգրիտ և հուսալի են, քան շուկայում առկա ցանկացած լուծում: Հուսով ենք, որ համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք այս զարգացումը մասշտաբայնացնել աշխարհի ցանկացած երկրի Պրոմոբոտի այլ ռոբոտների համար»,- ասաց Օլեգ Կիվոկուրցևը։