Ինդոնեզիայում տղամարդն իր կնոջ անձնագրով և ՊՇՌ-թեստով մուտք է գործել ինքնաթիռ։
Թռիչքի ժամանակ նա մտել է զուգարան, հանել նիկաբն ու «վերածվել տղամարդու»։ Բորտուղեկցորդուհին նկատել է դա և աղմուկ բարձրացրել։
Տղամարդուն ձերբակալել են ինքնաթիռի վայրէջքից հետո, նրան կորոնավիրուսի թեստ են արել. արդյունքը դրական է եղել: Ինդոնեզացուն մեկուսացրել են: Ինչպես փոխանցում է Ոստիկանությունը, տղամարդուն կձերբակալեն, երբ նրա կարանտինն ավարտվի։