Այսօր տեղի ունեցավ «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի տարածքում կառուցված «Օրթեզ» պրոթեզավորման եւ օրթեզավորման կենտրոնի նոր շենքի բացման արարողությունը: Այս մասին հայտնում են «Արաբկիր» բժշկական համալիրից։
Վերականգնողական ծառայությունների ընդլայնման գաղափարն «Օրթեզ» եւ «ԱրԲես» կենտրոնների համար առաջնահերթ դարձավ 2020-ի աշնանը: Պատերազմի օրերին զինվորներին օգնություն ցուցաբերող «Արաբկիր» բժշկական համալիրը փոխեց հիմնական ծրագրերի ուղղությունը, վարկ վերցրեց և սկսեց նոր մասնաշենքի շինարարությունը, որպեսզի ստեղծի լիարժեք, միջազգային ստանդարներին համապատասխան պայմաններ վիրավորներին սատարելու համար:
«Օրթեզ» կենտրոնի ջանքերով շենքը հագեցվեց նոր սարքավորումներով ու տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա համագործակցելով ֆրանսիացի գործընկերեների հետ` էլ ավելի բարձրացնել ծառայությոնների որակը` հասցնելով դրանք միջազգային ստանդարտների մակարդակին:
«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի վերականգնողական ծառայությունների ընդլայնման առաջիկա ծրագրերի մեջ է նաև վերականգնողական թերապիային ուղղված լողավազանի կառուցումը: