Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան-Հալեպ երթուղով չվերթներ: Այս մասին գրել է «Զվարթնոց» օդանավակայանը։
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: