Այն գործատուները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված նախկին զինվորականներին աշխատանքի կվերցնեն, կստանան պետական աջակցություն: Օգոստոսի 12-ին կայացած գործադիրի նիստում ընդունվեց այդպիսի որոշում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքերով՝ նշված կատեգորիայի քաղաքացիներին աշխատանքի ընդունելիս պետությունը 500 հազար դրամի ֆինանսական աջակցություն կտրամադրի աշխատավայրը հարմարեցնելու համար՝ թեքահարթակ, հատուկ պայմաններ, որոնք որոշակի ծախսեր կպահանջեն։
Բացի այդ, եռամսյակային կտրվածքով ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված նախկին զինվորականներից գանձվող եկամտահարկի դրույքաչափը կնվազի 100 հազար դրամով, որը կկազմի տարեկան 400 հազար դրամ:
Այն կարող է ներգրավել ոչ միայն Արցախի 44-օրյա պատերազմի, այլ նաև նախորդ տարիների ռազմական գործողությունների մասնակիցներին: Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 1 տարի է: