Ուկրաինացի ձեռնարկատեր Ռինատ Ահմետովի DTEK ընկերությունը վաճառում է իր ածուխի ձեռնարկությունները՝ «Դոնսկոյ Անտրասիտ», «Սուլինանտրասիտ» և «Օբուխովսկայա», որոնք գտնվում են Ռոստովում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:
Ըստ թերթի՝ հանքավայրերի գնորդ կարող է դառնալ կիպրական Valleyton Investments Limited ընկերությունը: Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն արդեն հաստատել է իրավունքներ ստանալու նրա դիմումը, որը հնարավորություն է տալիս որոշել DTEK-ին պատկանող Դոնի ընկերությունների գործունեության պայմանները:
«Կիպրոսի գրանցամատյանում նշվում է, որ Valleyton-ի սեփականատերը Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է, այս անունը լայնորեն հայտնի չէ ածխի շուկայում»,- գրում է թերթը: