Ժամը 15։ 00-ի սահմաններում ադրբեջանական կողմը վերսկսկել է կրակոցները Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում։ Անկանոն կրակոցների պատճառով հանքավայրը ստիպված է կրկին դադարեցնել աշխատանքը։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, որ աշխատակիցները տարհանվել են։
«Սովորաբար մեկ արտադրական հերթափոխի ժամանակ աշխատում է 200 մարդ։ Աշխատակիցներին տուն ենք ուղարկել, որպեսզի կարողանանք ապահովել նրանց անվտանգությունը»,- մանրամասնեց ընկերության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեկ գիշերը նույնպես տարհանել են աշխատակիցներին։ Սոթքի հանքավայրն առավոտյան վերսկսել է աշխատանքը, սակայն, լարված իրավիճակի պատճառով դարձյալ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը։