Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի օգոստոսի 16-ի հրամանագրով` կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար հայազգի ականավոր սրտաբան-վիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:
Այս մասին ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։
«Դեսպանատան անունից շնորհավորում ենք Բագրատ Ալեքյանին պետական բարձր պարգևի կապակցությամբ: Մաղթում ենք քաջառողջություն և շարունակական հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ»,- ասված է ուղերձում: