Մինչև երկուշաբթի «Ֆիզգորոդոկում» շինարարական աշխատանքներ տեղի չեն ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Այս պահին մենք աշխատում ենք, որպեսզի կանգնեցվեն այս աշխատանքները մի քանի օրով մինչև ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները և քաղաքապետարանի ներկայացուցիչները կարողաննա այդ հարցը քննարկեն, ուսումնասիրեն բոլոր հիմքերը եւ տեսնեն` իրոք այդ որոշումն օրինական է եւ համայնքի շահին է ծառայում»,-ասաց նա: