• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Սեպտեմբեր 2023 12:57
  • 388.59
  • 410.04
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայտարարություն «Ֆիզգորոդոկի» ապօրինի կառուցման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

Հասարակություն,
23 Օգոստոս 2021 13:36
ShareShareShare
Наш Telegram
Հայտարարություն «Ֆիզգորոդոկի» ապօրինի կառուցման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ
telegram

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման վերաբերյալ։

«Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։

Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է 2005 թվականին ոչ իրավաչափ եղանակով։ Այն հետագայում մի քանի անգամ վերավաճառվել է, ինչը նաև հետաձգել է նախատեսվող կառուցապատումը։ Ներկայիս սեփականատերը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն և անմիջապես ձեռնամուխ է եղել բազմահարկ շենքի կառուցմանը: Թեև տվյալ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1,976 քմ, կառուցապատման նախագիծը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Տարածքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, դուրս են եկել ցույցի՝ փորձելով խաղաղ հավաքի միջոցով տվյալ խնդրի վրա հրավիրել Երևանի քաղաքապետարանի և առնչվող այլ կառույցների ուշադրությունը և պաշտպանել առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրենց իրավունքը։

2021 թվականի օգոստոսի 20-ին և 21-ին ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից խիստ անհամաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, որից լրջորեն տուժել և վնասվածք են ստացել երեխաներ և տարեցներ, որոնցից երկուսը, մեկն՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության կողմից խախտվել են նաև բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները․ ոմանց բռնի ուժով, արժանապատվությունը նվաստացնելով, անհամաչափ միջոցներ կիրառելով և անօրինական ընթացակարգերով՝ տեղափոխել են բաժանմունք, իսկ բաժանմունքում 19-ամյա երիտասարդի են ծեծի ենթարկել։ Հարուցվել է մի քանի քրեական գործ քաղաքացիների նկատմամբ։

Ավելորդ է ասել, որ անթույլատրելի է իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի կողմից ղեկավարվող պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների նման վարքագիծը, և խիստ հիասթափեցնող է քաղաքական գործիչների անտարբերությունը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ ներկա կառավարող ուժը նախկինում իրականացված ապօրինություններին և, ըստ ամենայնի, կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված թույլտվություններին հետամուտ լինելու փոխարեն կասկածելիորեն ու ամեն գնով ձեռնամուխ են լինում ապօրինությունների և ինչ-որ անձանց շահերի պաշտպանությանը։

Խստորեն դատապարտում ենք հատկապես Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությունը և կա՛մ կրավորական կեցվածք ընդունելու, կա՛մ պարբերաբար հանրային շահն ու համայնքի բնակիչների՝ բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը մասնավոր բիզնես շահերին ստորադասելու միտումը և շինթույլտվության տրամադրումը։ Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Խստորեն դատապարտում ենք նաև ՀՀ ոստիկանության բիրտ պահվածքն ու կամայականությունները, մինչդեռ դրա առաքելությունը պետք է լիներ ապօրինությունները կանխարգելելն ու հասարակական կարգը պաշտպանելը։

Կառավարող քաղաքական ուժը շարունակում է օրեցօր մսխել ժողովրդի հավատն ու վստահությունը, ինչը հղի է խիստ անցանկալի հետևանքներով։

Պահանջում ենք՝

  • Երևանի քաղաքապետից՝ վերանայել Երևանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասի սեփականաշնորհման և շինթույլտվության որոշումները.
  • ՀՀ ոստիկանությունից՝ ընթացք տալ քաղաքացիների բողոքին հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինությունների վերաբերյալ և քրեական գործ հարուցել, ուսումնասիրելու կառուցապատման հիմքերն ու ապօրինության ապացույցները․
  • ՀՀ ոստիկանությունից՝ պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ և ապօրինի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, բաժանմունքում բռնություն գործադրել,  ինչպես նաև նրանց հրաման տվող պաշտոնյաներին․
  • Դատարաններից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը պատշաճ հանգուցալուծում տալով տվյալ խնդրին։

Հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից 2018 թվականի գարնանն իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, այդ թվում՝ կենսագործունեության միջավայրի ոչնչացմանը։

Ստորագրություններ

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գայանե Շագոյան, քաղաքացի»,- ասված է հայտարարության մեջ։

telegram

Առնչվող Նորություններ

Սպասվում են տեղումներ․ եղանակը ՀՀ-ում և Արցախում հունիսի 11-ին

Հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ. եղանակը՝ սեպտեմբերի 28-ին

28 Սեպտեմբեր 2023 09:10

Երևանում սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է...

Ժամը 19:00-ի դրությամբ ԼՂ-ից օդային ճանապարհով ՀՀ է տեղափոխվել 112 պացիենտ․ ՀՀ ԱՆ

27 Սեպտեմբեր 2023 19:48

Սեպտեմբերի 27-ին` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ, հայտնում է ՀՀ ԱՆ-ն։ «Մինչ օրս...

Եղանակը Հայաստանում ու Արցախում սեպտեմբերի 27-ի դրությամբ

27 Սեպտեմբեր 2023 09:30

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է կարճատև...

Հրապարակվել են պայթյունից տուժած արցախցիների տվյալները  (լուսանկարներ)

Հրապարակվել են պայթյունից տուժած արցախցիների տվյալները (լուսանկարներ)

26 Սեպտեմբեր 2023 21:49

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը հրապարակել է Այրվածքաբանականում բուժում ստացող արցախցիների տվյալները։ «Այս պահին Այրվածքաբանականում բուժում ստացող վիրավորների ցուցակը։ Հրապարակում եմ, քանի...

Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին (ուղիղ)

Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին (ուղիղ)

26 Սեպտեմբեր 2023 20:06

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացնում Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունների մասին։ ՀՀ փոխվարչապետ, կառավարության հումանիտար կենտրոնի համակարգող...

Կառավարության ղեկավարը ԱԺ պատգամավորներին վերաբերում է որպես իր աշխատողների. Թաթոյան

Ադրբեջանի զինծառայողներն Արցախում սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան

26 Սեպտեմբեր 2023 17:42

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները, որոնց համաձայն՝ Արցախում 18 քաղաքացիական անձ է սպանվել ռազմական վերջին...

Ավելին
  • Լուրեր
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է 4 ամսով

28 Սեպտեմբեր 2023 12:49
Հայաստան մուտք գործած արցախցիների թիվը հասել է 19 հազարի

Կառավարությունը 360 միլիոն դրամ հատկացրեց Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար

28 Սեպտեմբեր 2023 12:34
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

28 Սեպտեմբեր 2023 12:22
ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որի 11 967 անձ հաշվառվել է

ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որի 11 967 անձ հաշվառվել է

28 Սեպտեմբեր 2023 12:05
«Anonymous» հաքերային խումբը ոչնչացրել է Ադրբեջանի կառավարական կայքը

«Anonymous» հաքերային խումբը ոչնչացրել է Ադրբեջանի կառավարական կայքը

28 Սեպտեմբեր 2023 12:03
Շուշի-Լաչին ճանապարհին շրջվել և հրդեհվել է ռուս խաղաղապահներին պատկանող բենզատարը

Շուշի-Լաչին ճանապարհին շրջվել և հրդեհվել է ռուս խաղաղապահներին պատկանող բենզատարը

28 Սեպտեմբեր 2023 11:50

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան

28 Սեպտեմբեր 2023 11:38
Գերեվարված Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել

Գերեվարված Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել

28 Սեպտեմբեր 2023 11:18
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

28 Սեպտեմբեր 2023 11:01
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը (ուղիղ)

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը (ուղիղ)

28 Սեպտեմբեր 2023 10:47
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում
Արցախ

Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է 4 ամսով

28 Սեպտեմբեր 2023 12:49

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱԺ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։Ավելի վաղ...

Կարդալ
Հայաստան մուտք գործած արցախցիների թիվը հասել է 19 հազարի
Քաղաքականություն

Կառավարությունը 360 միլիոն դրամ հատկացրեց Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար

28 Սեպտեմբեր 2023 12:34

Կառավարությունը 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով:...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ