Գործում է հայտնի սխեմա՝ հանրային տարածքի զավթում կոռուպցիոն և կեղծ հիմքերով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի մոտ այս պահին ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին «Ֆիզգորոդոկի» բնակիչները։
Բնակիչները պահանջում են, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանը գնա թաղամաս և ծանոթանա տիրող իրավիճակին։
«Հայկ Մարությանը քաղաքացիների հարցերին չի պատասխանում, բայց հանդիպում է կառուցապատողին։ Հայկ Մարության, պատուհանից նայիր և ամաչիր»,- ասաց բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։