Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 03-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 03-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: