Կալիֆոռնիայում մի կին անզեն ձեռքերով կռվել ու փրկել է իր հինգ տարեկան որդուն նրա վրա հարձակված կատվառյուծից (պումա). հաղորդում է esquire.ru-ն՝ վկայակոչելով CBS Los Angeles- ին:
Նշվում է, որ տղան խաղալիս է եղել տան մոտակայքում, երբ նրա վրա է հարձակվել կատվառյուծն ու քարշ տվել մանչուկին մոտ 40 մետր:
«Լսելով տղայի լացը մայրը դուրս է վազել փողոց և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածել կատվառյուծին: Ի վերջո, նրան հաջողվել է պումայի երախից ազատել որդուն: Նա հերոս մայր է, որ փրկել է իր երեխայի կյանքը», – ասել է Պատրիկ Ֆոյը ՝ Վայրի բնության դեպարտամենտի կապիտանը:
Երեխան վնասվածքներ է ստացել գլխի, պարանոցի ու կրծքավանդակի վերին շրջանում: Այժմ նա գտնվում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում: