Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։
Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-ին, 2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին և 4-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին և 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: