Հաշվի առնելով բնության պահպանության և բնության հատուկ պահպանվող տարածքներ ստեղծելու հանգամանքը, գիտակցելով դրանց կարևորությունը բնության պահպանության գործում՝ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ընդունել «Հայաստանի Հանրապտությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշում՝ սեպտեմբերի 13-ը սահմանելով որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։
Օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում` հասարակությանն իրազեկելու նպատակով:
Ինչպես ասված է որոշման նախագծի տեքստում՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կնպաստի ՀՀ տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը։ Կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքները որպես պետական սեփականություն պահպանմանը, դրանց նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատվության բարձրացմանը։