ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նոր փոխդեսպանի նշանակման մասին։
«Սիրելի՛ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։
Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։
Բարի գալուստ Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։