Հոլիվուդյան աստղ Դասթին Հոֆմանը «Դերասանները դերասանների մասին» ծրագրում խոստովանել է, որ իր ստեղծագործական աշխատանքը սկսել է Վիլյամ Սարոյանի շնորհիվ:
«Ինձ դուր է գալիս Վիլյամ Սարոյանը: Ես կարդում էի նրա պիեսները, երբ 22 տարեկան էի»,- ասել է Հոֆմանը՝ հաղորդավար Ջեյմս Ֆրանկոյին պատմելով իր դերասանական կարիերայի վաղ տարիների մասին:
«Մի անգամ Սարոյանին հարցրին` ինչո՞ւ ես գրում: Նա պատասխանեց, որ դա իր գոյատևման միակ միջոցն է: Այս բառերը ես հիշում էի իմ ամբողջ կյանքում, ես միշտ հիշում էի այս արտահայտությունը, երբ մեկ անգամ ևս մերժում ստացա, նրանք ինձ օգնեցին չհուսահատվել և առաջ գնալ»,- խոստովանել է դերասանը: