Երևանի բոլոր կինոթատրոններում սեպտերմբերի 10-ին կկայանա «Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը։
Այն հիմնված է իրական իրադարձությունների վրա, նկարահանել է ռեժիսոր, դերասան Արման Նշանյանը, ով նաև խաղացել է գլխավոր դերերից մեկը:
ֆիլմի նկարագրության մեջ ասված է, որ իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջում: Համիդյան կոտորածը մի ողբերգություն է, որի մասին գիտի յուրաքանչյուր հայ: 1894-1896 թվականների հայերի մասսայական կոտորածները, որոնք տեղի են ունեցել Աբդուլ Համիդ Բ-ի օրոք, հանդիսանում են երկրի պատմության ամենաողբերգական էջերից մեկը:
«Սողոմոնի երգերը» ֆիլմը, ոմանք համարում են կենսագրական, մյուսները՝ երաժշտական: Բայց իրականում սա դաժան մելոդրամա է, որը ցուցադրում է քաջ կնոջ կյանքը, որը փրկեց իր լավագույն ընկերոջը, որին թշնամիները հետապնդում էին միայն այն պատճառով, որ նա աղոթում է Աստծուն՝ այլ անունով:
Գլխավոր դերերում են Արման Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Շաքե Թուխմանյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սամվել Թադևոսյանը։
Նշենք, որ Լոս Անջելեսում ֆիլմի առաջնախաղն արդեն կայացել է 2020 թվականի ապրիլի 23-ին։