Ռուսաստանի կառավարության գնումների պորտալը օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը։ Այս մասին հայտնել է «Ռուսարմինֆո»-ն։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարիքների համար գնումների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է Ռուսաստանի գնումների միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում: