ՊՍԺ-ն ցավակցում է Ժան-Պոլ Բելմոնդոյի ընտանիքին և սիրելիներին: Ակումբն այսօր իր Twitter-ում հանդես է եկել հայտարարությամբ:
Բելմոնդոն կանգնած էր «Պարի Սեն Ժերմենի» ակունքներում։ 1973 թվականին իր ընկերոջ՝ մոդելավորող Դանիել Էշտերի խնդրանքով, նա դարձավ ակումբի փոխնախագահ, որն այն ժամանակ գտնվում էր ծանր ֆինանսական վիճակում և լուրջ ներդրումների կարիք ուներ:
«Իհարկե, մենք չենք կարող համեմատել ժամանակները: Բայց Պելեի պես չեմպիոնն ինձ ավելի շատ ստիպեց երազել, քան այսօրվա ֆուտբոլիստները: Եվ սա փողի հարց է»,- ասել է դերասանը:
Բելմոնդոյի գալուց մեկ տարի անց ՊՍԺ-ն մտավ Ֆրանսիայի առաջնության էլիտար դիվիզիոն և այդպես էլ չլքեց այն:
«Մեր ազգային Բեբելը, որը հավերժ կմնա Ֆրանսիայի ամենասիրված դերասաններից մեկը, սիրում էր ֆուտբոլը: 1973 թվականին Բելմոնդոն իր ընկերների հետ մասնակցեց Պարի Սեն Ժերմենի վերածննդին: Նա հավատարիմ մնաց իր ակումբին: Նա միշտ ներկա էր տրիբունաներում իր ընկերոջ՝ Չարլզ Ժերարդի հետ: Նրա որդին՝ Պոլը, այնուհետև նրա թոռը՝ Վիկտորը, շարունակեցին ավանդույթը և հավատարիմ էին կարմիր և կապույտ գույներին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Անվանի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն մահացել է երեկ՝ սեպտեմբերի 6-ին, 88 տարեկան հասակում։