Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով՝ մարզպետարանների հաստիքների առավելագույն թիվը 1631-ից դառնում է 1627, իսկ Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների և պետական իշխանության այլ մարմինների հաստիքների առավելագույն թիվը՝ 37-ից 41։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։