Մարդկանց պատվաստվել հարկադրելը ոտքից գլուխ հակասահմանադրական է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իրավական մի քանի խնդրի:
Ինչպես նշում է Զոհրաբյանը՝ Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց իր համաձայնության, իսկ լիարժեք չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց վրա բժշկական փորձ կատարելու դասական օրինակ է։
Արա Զոհրաբյանն ասում է, որ պատվաստանյութերը չեն ապահովագրում մարդուն վարակվելուց: Պատվաստվածներն էլ են դիմակ կրում, քանի որ կարող են վարակվել և վարակել: Սա արդեն նշանակում է, որ հարկադրանքով պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը: Այսինքն՝ այդ միջոցները չեն ծառայում հանրության առողջության պահպանման նպատակին:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 501 դեպք, գրանցվել է 15 մահ։