Սեպտեմբերի 20-ը ոչ աշխատանքային օր կինի։ Այս մասին այսօր որոշում ընդունեց կառավարությունը։ Այդ աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Նախագիծը մշակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունը:
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անկախության 30-ամյակը պետք է նշվի տոնական մթնոլորտում, թեև մեր տրամադրությունը այնքան էլ տոնական չէ։
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում մասշտաբային և գունագեղ տոնակատարություն կլինի, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին։