ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին
ՀՀ առողջապահության նախարարության ու Սպիտակի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ մասնակցել է բժշկական սարքավորման նվիրաբերման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության էջից։
Նշվում է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվել է 255․000 ԱՄՆ դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք։
Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով տրամադրել է 770․000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ։