Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 10-ին, 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին և 13-ին՝ առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: