Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով «Հայփոստն» ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով: Այս մասին ասված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակի էջում։
«Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդաագրության մեջ։
Հիշեցնենք, որ «ՀայՓոստը» նախօրեին հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի`սեպտեմբերի 9-ին ժամը 16:00-ից դրանք ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունից բավարար միջոցներ չէին ստացվել:
«Վճարումները կվերսկսվեն ֆինանսավորում ստանալուց անմիջապես հետո»,- ասվում էր ազգային օպերատորի հայտարարության մեջ: