Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցցանցերը՝ հանրությանը ներկայանալով կաշվե սև կոստյումով և մոխրագույն պայուսակով, հաղորդում Է Esquire-ը:
Քարդաշյանն այս զգեստով գնացել է Նյու Յորքի Ritz Carlton հյուրանոց։
Նշվում է, որ Քանյեն նման կերպարով հայտնվել է իր նոր՝ «Dondа» ալբոմի շնորհանդեսի շրջանակներում։
Համացանցի օգտատերերը կարծում են, որ այդպիսով Քարդաշյանն աջակցում է Ուեսթին իր աշխատանքում՝ նշելով նաև, թե ինչպես է Ուեսթի նոր ալբոմի շնորհանդեսին Քիմը բեմ դուրս եկել հարսանեկան զգեստով։ Այս ամենից հետո տարբեր աղբյուրներ սկսել են խոսել հայտնի զույգի հնարավոր վերամիավորման մասին:
Ինտերնետ-օգտատերերը նաև կատակում են, որ Քիմը նման է «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի կերպարին։