«Իզմիլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողներն ի պաշտպանության նախկին գործընկերոջ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ բողոքի ակցիա են անցկացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ակցիայի մասնակիցներից Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն ամեն օր վատթարանում է։ Նա հայտնեց, որ Արմեն Չարչյանի համարյա բոլոր օրգաններն ախտահարված են։
Բժշկը նաև ասաց՝ թեև Չարչյանի փաստաբանը դիմել է հրատապ նիստ հրավիրելու հարցով, բայց իրենք էլ դիմում են դատախազին՝ արագացնելու գործընթացը։
«Մենք չենք պահանջում, որ Արմեն Չարչյանին ազատ արձակեք, մենք ասում ենք՝ փոխեք խափանման միջոցը։ Միայն խնդրում ենք, որ փոխվի խափանման միջոցը, որպեսզի բժշկական ստուգումներն ու բուժումներն ավելի արդյունավետ լինեն»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։