Կառավարության որոշմամբ Ամանորն ու Ծննդյան տոները նշվելու են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այս օրերը կլինեն ոչ աշխատանքային։
Հիշեցնենք, որ նախկինում ոչ աշխատանքային էր դեկտեմբերի 31-հունվարի 7-ը ներառյալ։ Սակայն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի առաջարկով ոչ աշխատանքային կդառնա հունվարի 2-5-ը։ Օրենքի ընդունումը մեկ անգամ արդեն հետաձգվել էր կառավարությունում։