Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիները խնամվելու են փոքր տներում:
Ինչպես նշվում է որոշման նախագծում՝ ներկայումս մտավոր և այլ խնդիրներ ունեցող մարդիկ ապրում են տարեցների խնամքիօ կենտրոններում կամ մանկատներում: Դրա համար կստեղծվի այլընտրանքային ծառայություն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը փոքր հաստատություններում կազմակերպելուն:
Ծրագիրը նախատեսում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար փոքր տների ստեղծում, ինչը հոգեկան առողջություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց օժանդակ միջավայր կապահովի։