Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ Այս մասին հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը:
«Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,նշված է ծառայության հաղորդագրության մեջ:

