,ցելել եմ Եռաբլուր զինվորական պանթեոն, մոտեցել եմ գերեզմաններին, ծաղիկներ դրել, սակայն չեմ տեսել, որ ոստիկաններն արգելեն լրագրողներին մուտք գործել հուշահամալիրի տարածք։ Այս մասին հայտնեց Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
«Չեմ կարող մեկնաբանել մի բան, որը չեմ տեսել»,- ասաց Դումանյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե իրենց հետ նաև որոշ զինծառայողների հարազատների են հեռացրել պանթեոնից, Դումանյանն ասաց, որ գերեզմանների մոտ խունկ վառելիս տեսել է բազմաթիվ սգացող մարդկանց։ Նրանց ոչ ոք չի արգելել մտնել տարածք։
Դումանյանը նաև նշեց, որ ցանկացած միջոցառում ունի իր անվտանգային կանոնները, որոնք պետք է պահպանել, ինքը չի որոշել դրանք։