Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 23-ին, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր և սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ին և 23-ին հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։