Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի առողջական վիճակն այս պահին կայունացել է:
Այս մասին Facebook-ում հայտնել է երգչուհու նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը:
Նա նշել է, որ ընտանիքը դժվար օրեր է ապրում, քանի որ Հայկոն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ կապված կորոնավիրուսի հետ, սակայն այս պահին երգչի վիճակը կայունացել է:
Անահիտ Սիմոնյանը խնդրեԼ է նաև ապատեղեկատվություն չտարածել և նամակով ու հարցերով չանհանգստացնել որդուն, որը ոչինչ չգիտի:
Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանը (Հայկո) մեկ օր առաջ հոսպիտալացվել էր Միքայելյանի անվան Վիրաբուժության ինստիտուտում: Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: